Տեդ Լապիդուս
Տեդ Լապիդուս ֆր.՝ Ted Lapidus | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][5] |
Մահացել է | դեկտեմբերի 29, 2008[6][1][2][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Մուժեն[3] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Ted Lapidus |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | grand couturier, ոճաբան, գործարար և դիզայներ |
Երեխաներ | Olivier Lapidus? |
Ted Lapidus Վիքիպահեստում |
Տեդ (Էդմոն) Լապիդուս (ֆր.՝ Edmond (Ted) Lapidus հունիսի 23, 1929[1][2][3][…], Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][5] - դեկտեմբերի 29, 2008[6][1][2][…], Մուժեն[3]), ֆրանսիացի մոդելավորող, իր անունը կրող նորաձևության տան հիմնադիր, մոդելավորող Օլիվիե Լապիդուսի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1929 թվականի հունիսի 23–ին՝ Փարիզում՝ ռուսական կայսրության Վիլենյան նահանգից գաղթած հրեա դերձակ Ռոբերտ Լապիդուսի և նրա կնոջ՝ Cecile Guitine–ի ընտանիքում։ Սկզբում սովորել է Մարսելի միջնակարգ դպրոցում, հետո՝ Անսինում, 1949 թվականին ավարտել է Տոկիոյի տեխնիկական դպրոցը։ Վերադառնալով Ֆրանսիա՝ սովորել է Փարիզում՝ բժշկական բաժնում, սակայն շուտով փոխել է որոշումը և սկսել է «փարիզյան ակումբում» աշխատել որպես դերձակ։ Վերապատրաստվել է Քրիստիան Դիոր նորաձևության տանը։ 1951 թվականին իր բարեկամ Շառլ Ազնավուրի, եղբոր՝ Բեռնարի և կնոջ՝ Կլաուդիայի աջակցությամբ իր անունով բացել է կարի արհեստանոց։
Վաստակելով փայլուն ձևարարի հռչակ՝ 1961 թվականին Լապիդուսը Տոկիոյում անց է կացրել կարուձևի դասընթացներ։ 1963 թվականին դարձել է Փարիզի բարձր նորաձևության միավորման անդամ Fédération française de la couture, նույն թվականին Պիեռ Կարդենից հետո սկսել է համագործակցել հանրախանութների հետ, գործարք է կնքել La belle jardinière խանութի հետ՝ իր անվանումով պատրաստի շրջազգեստերի հավաքածու թողարկելու պայմանով։
1969 թվականին սահմանափակ քանակությամբ՝ թվով 300 հատ Bag One ապրանքանիշի պայուսակներ է թողարկել՝ Ջոն Լենոնի ինքնագրով, որը ստեղծվել է հատուկ նրա պատվերով։ Լենոնի համար ստեղծել է նաև սպիտակ կոստյում, որով երաժիշտը պատկերված է «Բիթլզ»–ի՝ հեղինակավոր Abbey Road ալբոմի շապիկին։
Նրա մյուս հաճախորդների թվում էին դերասաններ Ֆրենկ Սինատրան, Ալեն Դելոնը և Բրիժիտ Բարդոն։
Լապիդուսը, որ ստացել էր « փողոցային մոդելագործի » կեղծանուն, չէր վախենում փորձարարություններից։ Այսպես․ նա Իվ Սեն Լորենի հետ առաջինն էր, որ իր ջինսե հավաքածուներում բարձր նորաձևության աշխարհում օգտագործել է «ունիսեքս» (1965), «միլիտարի» (1966) և «սաֆարի» (1968) հագուստի ոճերը։ Այն բանից հետո, երբ Պակո Ռաբանն իր ցուցադրություններն իրականացրել է երաժշտության ուղեկցությամբ, Լապիդուսն ինքն է անձամբ ընտրել երաժշտություններն իր ցուցադրությունների համար։
1970 թվականին L’Oréal ընկերության հետ համատեղ թողարկել է իր անունով առաջին բուրմունքը՝ Ted Lapidus։
1982 թվականին՝ 53 տարեկանում, գործը հանձնել է որդուն՝ Օլիվիեին։
Մահացել է շնչառական անբավարարությունից և արյան քաղցկեղից՝ Կանն քաղաքի հիվանդանոցում։ Թաղվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեդ Լապիդուսը երկու անգամ է ամուսնացել։ Նրա կանանցից մեկը եղել է դերասանուհի Վերոնիկ Զյուբերը, որը 1954 թվականին հաղթող է ճանաչվել «Miss Île-de-France» մրցույթում, 1955 թվականին նվաճել է Միսս Ֆրանսիա տիտղոսը։ Ունեցել է երկու որդի․ Օլիվիեն (որը նույնպես մոդելավորող է դարձել) և Թոմասը, ինչպես նաև դուստր՝ Էլոիզան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ted Lapidus (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Fichier des personnes décédées
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.whoswho.fr/decede/biographie-ted-lapidus_7416
- ↑ 5,0 5,1 5,2 https://deces.matchid.io/id/JNDlBiXNwdDg
- ↑ 6,0 6,1 6,2 French fashion designer Ted Lapidus dies at age 79 — Agence France-Presse, 2008.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.segodnya.ua/news/13052049.html
- https://web.archive.org/web/20141108232129/http://tedlapidus-paris.com/
- http://www.ted-lapidus.com/ Արխիվացված 2018-08-27 Wayback Machine
- https://web.archive.org/web/20090125055025/http://toffsworld.com/fashion_designers/ted_lapidus.htm
- http://www.lefigaro.fr/culture/2008/12/30/03004-20081230ARTFIG00241-le-couturier-ted-lapidus-disparait-.php
- http://www.lemonde.fr/disparitions/article/2008/12/30/le-couturier-ted-lapidus-est-mort_1136246_3382.html